News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մինչեւ այս պահը գտնվում է մարզպետարանում եւ ոչ մի հրաժականի դիմում դեռ չի գրել:

Մեր հարցին, թե ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հետ կապված, կարելի է մոտ ապագայում սպասել նաեւ մարզպետի հրաժարականին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Կախված է հետագա քաղաքական զարգացումներից եւ կուսակցության դիրքորոշումից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը միանալու հայտարարություն էին արել ՀՅԴ-ական պատգամավորներ Սուրեն Մանուկյանը եւ Անդրանիկ Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ