News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան չի հրաժարվի Իրանի միջուկային ծրագրից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթով հանդես գալով ԱՄՆ կոնգրեսում։

Նա խոստովանել է, որ համաձայնագրում որոշակի թերություններ կան՝ հավելելով, որ ցանկանում է Միացյալ Նահանգների հետ աշխատել «ավելի համապարփակ գործարքի» շուրջ, որ վերահսկեն «Իրանի միջուկային հավակնությունները եւ ահաբեկչությանը աջակցելը», փոխանցում է Washington Examiner-ը։

«Մենք չպետք է հրաժարվենք դրանից, մենք ավելի էական ոչինչ չունենք։ Ահա թե ինչու Ֆրանսիան դուրս չի գալիս Իրանի միջուկային համաձայնագրից»,-նշել է Մակրոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ