News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում այս պահից չկա կառավարություն։ Ադ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ

Ձեռքով ցույց տալով կառավարության շենքը՝ նա ասել է. «Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդը էնքան զարմացած եւ էնքան բավարարված է ՍերԺ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել էր, թե ինչի համար է հավաքվել»։

Ըստ Փաշինյանի, Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից եւ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու։ «Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի, անվերապահ եւ առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա հեղափոխության հաղթանակը եւ Հայաստանի ղեկին կանգնելու որեւէ հավակնություն չցուցաբերել։ Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ եւ անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Կարապետյանի հերքված հրաժարականի լուրերին՝ Փաշինյանն ասել է. «Այս ամենը, սակայն, պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից։ Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը։ Եւ այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլոր անդամները հրաժարական տված են, եւ ՀՀ-ում այս պահից չկա կառավարություն»։

Նա նշել է, թե Կարեն Կարապետյանը օրենսդրությամբ իրավունք չունի իրեն վարչապետի պաշտոնակատար համարելու, դա կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել։

«Այսօր նա հավաքել է ուժայիններին եւ պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել։ Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա․ Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին եղել է ՆԳ, ԱԱ, պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ նախարար, Կարեն Կարապետյան, ամսի 23-իՆ Սերժ Սարգսյանը չէր ֆայմում, դու եկել ես «սատանի մայլում» քյանդրբազություն ես անում։ Թե ուզում ես, բախտդ փորձիր»,- ասել է Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ