News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հաայստանի ներքին գործերին։ Այդ մասին նա ասել է Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։

Նա նաեւ անդրադարձել է մի քանի գործարարների, թեեւ նրանց անունը չի տվել։ «Եւ իհարկե, կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը եւ իրենց տեսակետը փորձում են ոներկայացնել րպես Մոսկվայի տեսակետ»,- ասել է նա։

Փաշինյանը դիմել է այդ անձանց։ «Ամենայն հարգանքով, հաշվի առեք, ՀՀ-ն վարձակալության հանած առեւտրի կենտրոն չէ։ Ձեր քիթը մի խոթեք այն տեղերը, որից դուք չեք հասկանում։ Գնացեք ձեր բիզնեսը տվեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը, եւ ձեր օրինական շահերը կպաշտպանվեն։ Բայց չհամարձակվեք հանկարծ Հայաստանի Հանրապետությունը դիտել որպես վարձակալությամբ տրվող տարածքի։ Դա չի ներվի որեւէ մեկի»,- նշել է Փաշինյանը։

Նա նաեւ հայտնել է, որ իրեն են մոտեցել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ եւ ասել, որ նրանք պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։ «Այնպես որ մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, մենք պատրաստ ենք բանակցությունների, եւ դրանք ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցմանը։ Մենք պատրաստ ենք այս հենքի վրա քննարկել անցումային, ժամանակավոր կառավարության հետ կապված ցանկացած հարց»,- նկատել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ