News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

93-ամյա ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է երգչի առողջական վիճակի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել են «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահից, որտեղ ապրիլի 25-ին պետք է կայանար նրա համերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

«Շառլ Ազնավուրի համերգը երաժշտի առողջական վիճակի պատճառով տեղափոխվում է 2019 թվականի ապրիլի 9-ին։ 2018 թվականի ապրիլի 25-ի  տոմսերը վավերական են 2019 թվականի ապրիլի 9-ի համար»,-հայտնել են համերգասրահում։

«Օկտյաբրսկի» համերգասրահի տնօրեն Էմմա Լավրինովիչը հայտնել է, որ երգչի ինքնազգացողությունը վատացել է փորձի ժամանակ։ Նրա խոսքով՝ 93-ամյա երաժշտին հոսպիտալացրել են, նրա առողջական վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ