News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դուբայի Palm Jumeirah արհեստական կղզու շքեղ հյուրանոցը, որտեղ մեկ համարի արժեքը մեկ գիշերվա համար սկսվում է 500 դոլարից, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստերը, հաղորդում է Guardian-ը։

Երկու  տարածքները, որոնց վրա կառուցված է Sofitel-ը, պատկանում է Դուբայում գրանցված Sahra FZCO ընկերությանը։ Sahra ընկերության սեփականատերերը Լեյլա եւ Արզու Ալիեւներն են, Daphne նախագծին հայտնել են անանուն աղբյուրները։ Daphne-ն 18 մեդիաների հետ համագործակցությամբ զբաղվում է Ֆրանսիայում կոռուպցիոն սկալնդալների եւ Մալթայում լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությամբ։

Sahra FZCO ընկերությունը ստեղծվել է 2004 թվականին, Ալիեւի դստերը պատկանում է դրա 50 տոկոսը։

Ի տարբերություն այլ երկրների՝ Դուբայի հողային կադաստրը փակ է հասարակության համար, իսկ Ալիեւի սեփականությունների մասին տեղեկությունը ստացվել է 2014-2016թթ․ տեղեկության արտահոսի շնորհիվ։

Բացի հյուրանոցից Sahra FZCO-ն, կարծես թե, ձեռք է բերել նաեւ 16 վիլաներ մոտակա կղզիներում։ Դրանցից յուրաքանչյուրն արժեցել են ավելի քան 3 մլն դոլար։

Նոր տվյալները ապացուցում են Washington Post-ի տեղեկությունն այն մասին, որ քույրերը և նրանց եղբայր Հեյդար Ալիևը գնել են 17 շքեղ օբյեկտներ Palm Jumeirah-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ