News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակում ես որպես վարչապետի թեկնածու տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հակոբ Հակոբյանը (Ճոյտը):

«Դա իմ ցանկությունը չէ, այլ ժողովրդի տրամադրությունն է, Նիկոլ Փաշինյանը, ժամանակավոր լինելով վարչապետ, գարանտ է կանգնում, որ ընտրությունները կանցնեն արդար, մաքուր, առանց կաշառքի: Իսկ եթե հիմա փորձեն Կարեն Կարապետյանին պահել վարչապետ, ինչը ցանկանում է ՀՀԿ-ն, ես համոզված եմ, որ նույն կաշառքներն ու նույն խախտումներն են լինելու, նույն վիճակն է լինելու: Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում, Հայաստանում առաջին անգամ արդար եւ մաքուր կանցնեն եւ նման  կերպ կշարունակվի»,- նշեց նա:

Նրա կարծիքով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններում Ժողովրադավարություն կար. «Շատ կարճ ժամանակահատվածում երիտասարդությունը քաղաքակրթվեց եւ օգնեց մարդկանց հասկանալ, որ իրական իշխանության տերը ժողովուրդն, է եւ այդ արագացված պրոցեսի ժամանակ մեր ազգը շատ կուլտուրական, հանգիստ մեթոդներով գնում է իշխանափոխության, որեւիցե մեկին չվիրավորելով, մի բան չասելով»:

Նա նշեց, հանրապետականերից շատերը այդ թվում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը արդեն սկսել են փախչել ՀՀԿ-ից:

«Ընդամենը ժամեր առաջ էր Սերժ Սարգսյանը հրաժարական տվել, Մանվելը  արդեն կրոնափոխ է լինում, փախնում էր, որովհետեւ վախկոտ է, ինքը արդեն նավից փախավ»,-ասաց նա:

Նշենք, որ ամիսներ առաջ իր ված հարցազրույցում Հակոբ Հակոբյանը ասել էր, որ ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը միայն ՊԵԿ կառույց է հիշեցնում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ