News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել էներգետիկական մենաշնորհային գործարքին Ադրբեջանի հետ, որի հետեւանքով Մալթայի հարկատուները կարող են տարեկան կորցնել տասնյակ միլիոն եվրոներ։ Այս տվյալը երեւում է այն նյութերի վերլուծությունից, որոնք հայտնվել էին անցյալ տարվա հոկտեմբերին սպանված մալթացի լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի տրամադրության տակ, հաղորդում է Guardian-ը: 

Փաստաթղթերը հայտնվել են Daphne նախագծի տրամադրության տակ, նախագծում ներգրաված են 15 երկրների 18 մեդիա կազմակերպություններ, այդ թվում՝ Guardian-ը, Reuters-ը եւ Süddeutsche Zeitung-ը։

Գալիցիան սպանվել է արտահոսքի որոշ տվյալներ հրապարակելուց հետո։

Նյութերից որոշները վերաբերում են Ադրբեջանի պետական նավթագազային Socar ընկերության հետ 1 մլրդ եվրո արժողությամբ գործարքին, որի համաձայն Մալթան համաձայնել է ներկրել ամբողջ գազը, որն անհրաժեշտ է հաջորդող 10 տարիների ընթացքում իր էլեկտրակայաններին մատակարարելու համար։ Նախորդ տարի Մալթան վճարել է առնվազն 131,6 մլն եվրո՝ շուկայական գնից շուրջ 2 անգամ ավելին։

Փորձագետների խոսքով՝ Մալթայի հարկատուները մեծ փողեր են կորցնում։ Գործարքը Socar-ի հետ կնքվել է 2015 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ