News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը, Էմիլ Տարասյանին նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:

Նշենք, որ Տարասյանն այսօր էր ազատվել տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարի պաշտոնից։

Մինչ այս  Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր Վարդան Մակարյանը։

Տպել
Ամենաշատ