News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման եւ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:

Այսպես, «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկված ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը եւ պետական տեսուչ Կարեն Էրոյանցը ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը եւ իրենց իրավասության սահմաններում դրանց համապատասխան ընթացք տալ, սակայն Ա. Ավագյանը եւ Վ. Աբրահամյանը անտառտնտեսությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակը եւ պետությանը պատճառված վնասը նվազեցնելու համար խմբով՝ նախնական համաձայնությամբ, անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, երբ ստուգման նախնական արդյունքները հայտնի են դարձել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանին, վերջինս, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ, նրա միջոցով ներգործել է ստուգող խմբի անդամների վրա` վերջիններիս դրդելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ:

Արդյունքում Վ. Աբրահամյանը եւ Ա. Ավագյանը, տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի գիտությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանի դրդմամբ անհիմն նվազեցրել են ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու պատճառված վնասի չափը: Մասնավորապես, Ա. Ավագյանն ու Վ. Աբրահամյանը ոչնչացրել են անտառտնտեսության 34 պահաբաժիններում արձանագրված հաշվեգնահատման ցուցակներից 20-ը, իսկ մնացած 14-ի հաշվարկներում կատարել անհիմն նվազեցումներ: Այնուհետեւ, դրանց հիման վրա Ա. Ավագյանը, Վ. Աբրահամյանը եւ Կ. Էրոյանցը կազմել են ստուգման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտ, որում ապօրինի հատված ծառերի թվաքանակը նվազեցրել են, իսկ բնությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրել են 2.198.250 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, անտառապետեր Վարդան Թարխանյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Հրաչիկ Ավագյանը եւ անտառապահ Անդրանիկ Եսայանը ծառայության նկատմամբ դրսեւորած անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել հիշյալ անտառտնտեսությունում 2016-2017թթ-ի ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերը ժամանակին արձանագրելու եւ այդ դեպքերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու իրենց պարտականությունները, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 239.168.000 ՀՀ դրամ վնաս/ապօրինի հատված ծառերի քանակը՝ 2542/:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նորաշենի» անտառպետության անտառապահ Ա. Եսայանն իր հսկողության տակ գտնվող անտառային տարածքի պահաբաժնից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու թողտվության համար 2017 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում ինչպես առանձին, այնպես նույն անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանի հետ նախնական համաձայնությամբ, Գեղարքունիքի մարզի բնակիչներից պարբերաբար կաշառք է ստացել:

Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների հետեւանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել.

Արմեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

Կարեն Էրոյանցին՝ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Ավետիք Ադամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ալբերտ Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Հրաչիկ Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Թարխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Անդրանիկ Եսայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ