News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գույքն ու բիզնեսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։

Նրանք մտավախություն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակվել, եւ նոր իշխանությունները կարող են էքսպրոպրիացիա՝ ունեզրկում իրականացնել, կուլակաթափ անել իրենց կամ պարզապես խանգարել իրենց ծրագրերի իրականացմանը։

Օրինակ, մեզ տեղեկություն հասավ, որ «Արտֆուդ» գործարանի 75 տոկոսը ձեռք բերած «Ավիլոն» ընկերության նախագահ՝ ռուսաստանաբնակ Կամո Ավագումյանը պատրաստվում էր 100 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում, եւ այդ ուղղությամբ բանակցություններ էին գնում։ Սակայն հեղափոխությունն սկսվելուն պես նա զանգահարել է իր ներկայացուցիչներին եւ խնդրել սառեցնել բանակցությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ