News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:

Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաեւ միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ ո՞նց ենք սարքելու»:

Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ՝ ինչ անեն:

Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին:

Միաժամանակ ՀՀԿ-ականները այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետեւանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ