News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրա հետ, կարծես թե, բոլոր քաղաքակա ուժերը համաձայն են: Դա լավ է: Հակասություններն առաջանում են այլ տեղում. վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ «եկեք խորհրդարանական ընտրություններ անցկացնենք ՀՀԿ-ական վարչապետի պարագայում», այսինքն իրենց կողմից վարչական ճնշման եւ փող բաժանելու լծակները պահպանելու պայմաններում:

Հավանաբար, նրանք ցանկանում են նաեւ ընտրություններ անցկացնել ներկայիս Ընտրական օրենսգրքով, այսինքն այսպես կորված «ռեյտինգային» քվեարկությամբ, երբ «պուզատիները» շահագրգռված են փող ցփնել՝ խորհրդարանում հայտնվելու համար:
Ցույցի դուրս եկած մարդիկ, բնականաբար, ցանկանում են ընտրություններ անցկացնել Նիկոլ Փաշինյան վարչապետով եւ փոփոխված, «իսկական համամասնական» ընտրակարգով:

Որեւէ քաղաքական նախընտրություն չունենա­լով եւ ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադ­րենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձ­յալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունք­ներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելի­որեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոք­ների, նոր ճգնաժամի: 

Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքա­կան գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը եւ անգամ Ընտրական օրենսգիրքը փո­խելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո´չ էլ, առավել եւս, ընտրություն­ներից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է եւ երկի­րը քաոսից հետ պահելու միակ շանսը:

Այնպես որ, Կարեն Կարապետյանի` ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժ­մանը միանալու են նորանոր կուսակցություններ եւ օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանա­բար, դժվար կլինի նրանց «ցրել»:

Այնպես որ, ցանկալի է, որ Կարեն Կարապետ­յանը, որքան հնարավոր է շուտ, վերադառնա իր մոսկովյան բնակավայրը, իսկ հանրապետականները լսեն իրենց կուսակցության ղեկավարին ու փորձեն իրենց դրսեւորել որպես ընդդիմադիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ