News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը լրացրել է Նյու Յորքի մադամ Թյուսոյի թանգարանի պատկերաքանդակների շարքը։ Պատկերաքանդակը դրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Թարմացված ցուցադրության առաջին այցելուն Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերն է եղել, որը մոմե կրկնօրինակը շատ նման է համարել Մելանյային։

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը "Give Melania a Voice" («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրության մի մասն Է։ Թանգարանի տնօրինությունը այցելուներին հնարավորություն կտա թվիթներ ուղարկել երկրի առաջին տիկնոջ անունից @MTMelaniaMoments բլոգում։ Առաջարկը գործում է 2018 թվականի ապրիլի 25-31–ը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ