News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ առաջիկայում կայանալիք բարձր մակարդակով բանակցությունների նախապատրաստությունն անցնում է միջազգային լրատվամիջոցների շրջանում չտեսնված աժիոտաժի պայմաններում։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջազգային սահմանից ոչ հեռու Կոյան քաղաքում տեղակայված մամուլի կենտրոն են ժամանել շուրջ երեք հազար լրագրողներ ամբողջ աշխարհից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նշենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մինչեւ բարձրաստիճան բանակցությունների մեկնարկըն անձամբ է հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Հարավի եւ Հյուսիսի միջեւ դեմարկացիոն գծում։

 «Նախագահ Մուն Չժե Ինը եւ նախագահ Կիմ Չեն Ընը իրենց առաջին պատմական հանդիպումը կսկսեն վաղը առավոտյան ժամը մոտ 9։30–ին Փհանմունջոմում»,–նշել է նախագահական աշխատակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները բանակցությունների արդյունքում մտադիր են համատեղ հռչակագիր ստորագրել, սակայն դրա բովանդակությունը դեսեւս հայտնի չէ։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդին բանակցություններին կուղեկցի քույրը՝ Կիմ Յո Չժոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ