News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942-2018) եզակի ստորագրությամբ գիրքը Անգլիայում 20 հազար ֆուրտ սթերլինգով (28 հազար դոլար) աճուրդի է դրվել: Այս մասին նշված է Nate D Sanders աճուրդի տան հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գիտնականը 1973 թվականին «Ինդուստրիալ հեղափոխության հնագիտություն» գրքում վերջին անգամ կարողացել է ստորագրել մինչեւ կաթվածի հազվագյուտ ձեւով հիվանդանալը եւ բացառապես հաշմասայլակով տեղաշարժվել սկսելը:

Հոքինգի ստորագրությունից բացի՝ գրքում կան Քեմբրիջի համալսարանի Տեսական աստղագիտության ինստիտուտի նաեւ այլ գիտնականների ստորագրություններ:

Գիտնականը Քեմբրիջի իր տանը մահացել է մարտի 14-ին 76 տարեկանում: 1963 թվականին նրա մոտ ախտորոշվել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց, թոքաբորբով հիվանդանալուց հետո, գիտնականը տրախեօստոմիա է տարել, որի հետեւանքով կորցրել է խոսելու կարողությունը եւ սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից:

Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական ոլոտներն էին տիեզերագիտությունը եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ էր հատկացնում սեւ անցքերի ուսումնասիրմանը: Մասնավորապես՝ բրիտանացի ֆիզիկոսը ճառագայթման հաշվին սեւ անցքերի «գոլորշիացման» տեսության հեղինակն է (այս երեւույթը ստացել է Հոքինգի «ճառագայթում» անվանումը): Հոքինգը մեծ թվով գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ է, որոնց թվում են՝ «Ժամանակի կարճ պատմությունը», «Սեւ անցքերն ու երիտասարդ տիեզերքները», «Աշխարհը ընկույզի կեղեւի մեջ» եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ