News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրականացրել են միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռի փորձարկում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Փորձարկումը համարվում է հաջող, եթե հրթիռը չի շեղվել թռիչքի կանխորոշված հետագծից, դրա մասերը գործել են ճշգրիտ, ստացվել են տվյալները սենսորային հաղորդիչների միջոցով, իսկ գլխիկը ընկել է սահմանված կետում։ «Չնայած գլխիկը հասել է նախատեսված թիրախին, բայց փորձարկման արդյունքները եւ ստացված տվյալների վերլուծությունը չի հրապարակվում»,–նշվում է փաստաթղթում։

Ռազմաօդային ուժերի հայտարարությունում նշված է, որ փորձարկման նպատակը համակարգի պատրաստության, արդյունավետության եւ դիպուկության ստուգումն է եղել։ Հրթիռը մարտագլխիկով հագեցած չի եղել։ Արձակումն իրականացվել է ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից (Քալիգորնիա նահանգ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ