News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի մասին կանչը ստացվել է ոչ թե այրվող շենքից, այլ դիմացի տնից։ Սա թույլ չի տվել հրշեջներին առաջին իսկ րոպեներից հասկանալ դրա մասշտաբները։ Այս մասին հայտարարել է №2 հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի ղեկավար Սերգեյ Գենինի փաստաբան Ելենա Կիսելեւան նրա կալանքի որոշման բողոքարկման դատական նիստի ժամանակ, փոխանցում է «Վզգլյադ»–ը։  

Կիսելեւան հայտարարել է, որ հրշեջներն առավելագույնս արագ են ժամանել եւ նշել է, որ կանչը ստացվել է ոչ թե «Զիմնայա վիշնյա»–ի թիկնապահներից, ոչ էլ աշխատակազմի աշխատակիցներից, ոչ էլ մարդկանցից որոնք իրենք իրենց էին փրկվել կամ փրկում էին ուրիշին։

«Կանչը ստացվել է դիմացի տնից։ Կանչը ստացվել է ժամը 16:03:36–ին ականտեսից, որը նկատել է տանիքի ծխի սյունը»,–ասել է փաստաբանը։

Այս պատճառով էլ հրշեջները կարծել են, որ կրակ է բռնկվել շենքի տանիքին, ոչ թե 4-րդ հարկում։ Բացի այդ, նրանք տեղում հանդիպել են մարդկանց, որոնք հանգիստ լքում էին առեւտրի կենտրոնը։

Սակայն Կեմերովոյի շրջանային դատարանը վճռել է ուժի մեջ թողել Գենինին կալանքի որոշումը։

Հիշեցնենք, Սերգեյ Գենինին ներկայացվել էր անփութության մեղադրանք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Ամենաշատ