News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնարավոր քաոսի հետեւանքների պատասխանատուն չի լինի շարժումը: Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Միացում բառն արդեն վարորդների եւ ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ եւ անհասկանալի:

Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում եւ զանգվածային անհնազանդության դրսեւորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթեւեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը։

Խուճապի եւ անիմաստ վիրուսային լուրերի անխնա տարածումը հուշում է ժողովրդի պահանջը չարաշահողների, քաոսից ոչ միայն հաճույք, այլեւ օգուտ ստացողների այս պահին դեռ ապակենտրոնության մասին: Բայց խուժանը կարող է միավորվել, կամ նրան կարող են միավորել:

Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել:

Եվ մի հիշեցում․ հնարավոր քաոսի հետեւանքների պատասխանատուն չի լինի շարժումը, որովհետեւ նախ նման վարքագծի կոչ չի հնչեցվել (ընդհակառակը՝ շարժման կարգախոսներից է խաղաղ եւ ոչ բռնի ընթացքը), երկրորդ՝ լեգիտիմ եւ բավարար ռեսուրս չունի շարժման տրամաբանությունից դուրս գործող խուժանին ճնշելու:

Դրա պատասխանատուն կրկին կլինեն իշխանական լիազորություններով օժտված անձինք, որովհետեւ կամ խուսափում են (անկարող են) իրենց պարտականությունները կատարել, կամ սաբոտաժ են իրականացնում ժողովրդական շարժումը վարկաբեկելու նպատակով։

Կարծում եմ սթափվելու պահը եկել է»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում mwt 8 =am ara5 գրել է. « Վաղը լրջորեն կզբաղվեմ անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով»:

Անցած գիշեր ՃՈ-ն Երեւանում հայտնաբերել է առանց պետհամարանիշի 18 մեքենա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ