News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Փաշինյանը ընդգծել է, որ ինքն է նախաձեռնել հանդիպումը:

Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ինքը՝ ընդդիմադիրը, Ռուսաստանի դեսպանին վստահեցրել է, որ «իր շարժման որեւէ հակառուսական տրամադրություն չկա», ասել է Փաշինյանը: Հիմնական թեման, ըստ նրա, եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, եւ ամենակարեւորը, իհարկե, մեր իրավիճակն է եւ դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը եւ ինչպես կարող է նպաստել դրա հանգուցալուծմանը», - նշել է քաղաքական գործիչը:

Հարցին՝ արդյոք նա չունի մտավախություններ, որ, հաշվի առնելով Ուկրաինայի փորձը, ձգձգվող քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել, Փաշինյանը բացասական պատասխան է տվել: «Ես չեմ ուզում հաշվի առնել ուկրաինական փորձը, քանի սա բոլորովին այլ  պատմություն է: Ես ուզում եմ հստակ արձանագրել, եւ այդ մասին խոսք է գնացել դեսպանի հետ հանդիպման ժամանակ, որ այս շարժումն ընդհանրապես աշխարհաքաղաքական համատեքստ չունի»,- հայտարարել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները «ուղղված չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Իրանի կամ Վրաստանի դեմ»: «Սա կոռուպցիայի դեմ շարժում է, սա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, սա զուտ ներքին հայկական շարժում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին», - ասել է Փաշինյանը: «Հատկապես, որ այստեղ որեւէ աշխարհաքաղաքական համատեքստ եւ հակառուսական տրամադրությունների ոչ մի կաթիլ ընդհանրապես չկա», - եզրափակել է նա:

Ավելի վաղ այն մասին, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերում է՝ որպես երկրի ներքին գործի, ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փաշինյանը պատմել է, որ ՌԴ դեսպանի հետ զրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն՝ ոչ մանրամասն: Դեսպան Վոլինկինը առաջին օտարերկրյա դիվանագետը չէ, որի հետ Փաշինյանը հանդիպում է անցկացրել: «Առավոտյան ես հանդիպել եմ Հայաստանում Եվրոպական միության դեսպանների հետ, հինգշաբթի գիշերը հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ»,- հավելել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ