News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics Co.-ի օպերացիոն շահույթը 2018 թվականի 1-ին եռամսյակում աճել է մինչեւ ռեկորդային ցուցանիշ, ըստ որում՝ ընկերությունը ռեկորդը բարելավում է 4-րդ եռամսյակն անընդմեջ, փոխանցում է «Ռոսբալտը»: 

Օպերացիոն շահույթն աճել է 58 տոկոսով՝ մինչեւ 15,64 տրլն վոն մեկ տարի առաջվա 9,9 տրլն վոնի համեմատությամբ:

Ըստ որում՝ հունվար-մարտին Samsung-ի զուտ շահույթն աճել է 1,5 անգամ եւ կազմել 11,69 տրլն վոն (10,8 մլրդ դոլար) 2017 թվականի նույն ժամանակահատվածի 7,68 տրլն վոնի համեմատությամբ:

Անցած եռամսյակում ընկերության դրամական մուտքերն անցյալ տարվա 1-ին եռամսյակի 50,55 տրլն վոնից աճել են մինչեւ 60,56 տրլն վոն:

S&P Global Market Intelligence-ի հարցման մասնակից փորձագետները 1-ին եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը կանխատեսել էին միջինը 11 տրլն վոն մակարդակում, դրամական մուտքերը՝ 60,2 տրլն վոնի:

Նշվում է, որ Samsung-ի օպերացիոն շահույթի մոտ 70 տոկոսը բաժին է ընկել միկրոչիպերի թողարկմանը, ըստ որում դրամական մուտքերում ստորաբաժանման բաժինը կազմում է գրեթե երրորդ մասը, ինչը վկայում է այս բիզնեսի շատ մեծ շահութաբերության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ