News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուֆայում ծննդատան այրվող շենքից հրշեջները տարհանել են մոտ 250 մարդու, այդ թվում՝ 56 նորածնի: Այս մասին հայտնել են շրջանային ԱԻՆ-ից, փոխանցում է «Վզգլյադը»:

Փրկարարների տեղեկություններով՝ հրշեջ պահանության կետը Մոսկվայի ժամանակով 12.35-ին հաղորդում է ստացել Կուվատովի անվան հիվանդանոցի շենքի ազդանշանային համակարգի գործելու մասին: Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել հրշեջները: Հրդեհը գնահատվել է բարդության 3-րդ մակարդակով:

«Ժամանելուն պես պարզվել է, որ կրակը բռնկվել է առաջին հարկում գտնվող մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքի հերթապահ բուժքրոջ կետում: Մարման ընթացքում շենքից տարհանվել է 238 մարդ, այդ թվում՝ 56 երեխա: Տարհանվածներին տեղավորել են կից վիրաբուժական մասնաշենքում եւ մոտակա ծննդատներում»,- նշված է փրկարարների հաղորդագրության մեջ:

Ոչ ոք չի տուժել, կրակը չեզոքացվել է Մոսկվայի ժամանակով 1.28-ին: Տեղում աշխատում են ԱԻՆ եւ հրշեջ փորձագիտական լաբորատորիայի մասնագետները:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին հաղորդվել էր, որ ծննդատուն է այրվել Պետերբուրգի կենտրոնում, մարդկանց տարհանել էին, հրդեհին տրվել էր բարդության բարձր մակարդակ:

Պետերբուրգյան թիվ 1 ծննդատան հրդեհի հետեւանքով տուժածներ չէին եղել: Սակայն գիշերով նորածիններին գրկած, հագին մեկ խալաթով ծննդատնից դուրս բերվող մայրիկներն աննախանձելի վիճակում էին: Արդյունքում՝ բոլորին տեղավորել են այլ հիվանդանոցներում, այս ծննդատանը արտակարգ դեպքից հետո այլեւս ոչ մի երեխա չի ծնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ