News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էկվադորի վերահսկիչ վարչությունը քրեական հանցագործության տարրեր է գտել նախկին նախագահ Ռաֆաել Կորեայի եւ մի շարք այլ պաշտոնյաների գործունեության մեջ 2012-2017 թվականների պարտքի կառավարման մասով, փոխանցում է «Ռոսբալտ»–ը

Հինգշաբթի երկրի կառավարության հաղորդակցության հարցերով քարտուղար Անդրես Միչելենը հայտարարել է, որ Էկվադորի դատախազությունը հետաքննություն է սկսել Կորեայի ընտրական քարոզարշավի ֆինանսավորման առնչությամբ։

«Հետաքննության գործընթացը սկսվել է, դատախազությունը հետաքննություն, է իրականացնում եւ ես կարծում եմ՝ պետք է մինչեւ վերջ գնալ»,–մեջբերում է նրա խոսքը Comercio պորտալը։

Կորեայի խնդիրները սկսվել են գործող նախագահ Լենին Մորենոյի հետ վեճից հետո։ Կորեան 10 տարվա ընթացքում զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հրաժարականից հետո ստիպված է եղել մեկնել ընտանիքի մոտ Բելգիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ