News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վրաստանի նախկին վարչապետ եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին որոշել է վերադառնալ քաղաքականություն։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ Հայտարարությունն արվել է «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կուսակցության անդամների ակտիվ հատվածի հետ հանդիպումից հետո, որին ներկա է եղել նաեւ ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին։

Վարչապետը հաղորդել է, որ Իվանիշվիլին համաձայնել է դառնալ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Ներկայումս կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Կվիրիկաշվիլին։

Կվիրիկաշվիլին նաեւ հայտնել է, որ մոտակա օրերին կկայանա կուսակցության քաղաքական խորհրդի նիստը եւ համագումարը, որի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին միաձայն կընտրվի կուսակցության նախագահ։ Նրա փոխանցմամբ՝ կընտրվի նաեւ «Վրացական երազանք»–ի քաղաքական խորհրդի նոր կազմը։  

2015 թվականին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է. «Իմ վերադարձը քաղաքականություն ճիշտ չի լինի եւ Աստված չտա, որ այն տեղի ունենա։ Ես իմ վերադարձը կհամեմատեի «Երկրոդ գալստյան» հետ։ Դրա համար ինչ–որ դժբախտություն պիտի լինի»։

Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի նոյեմբերը ծառայել է որպես Վրաստանի վարչապետ։ 2013 թվականի հոկտեմբերին նախագահական ընտրություններում «Վրացական երազանք»–ի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից՝ հայտարարելով, որ իր հիմնական խնդիրը լուծված է։

Forbes–ի տվյալներով՝ Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ