News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի ուղղաթիռներ»–ը համաձայնագիր է ստորագրել թուրքական Kaan Air–ի հետ երեք Ка-32 ուղղաթիռի մատակարարման մասին, փոխանցում է ՌԲԿ–ն։ Տեխնիկան կտրամադրվի վարկային համաձայնագրով։

«Ռուսաստանի ուղղաթիռներ»–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին նշել է, որ սա կլինի քաղաքացիական ուղղաթիռի առաջին մատակարարումը Թուրքիային։ «Համոզված եմ, որ այս մատակարարումը վերջինը չէ։ Ка-32А11BC–ն իրեն հրաշալի է դրսեւորել հրդեհների դեմ պայքարում ամբողջ աշխարհում, եւ մենք պատրաստ ենք ապահովել դրա հաջող փորձարկումը Թուրքիայում»,–հավելել է նա։ Սպասվում է, որ ուղղաթիռը կմատակարարվի հենց այս տարի, առաջին մատակարարումը կլինի մայիսին։

Ка-32А11BC ուղղաթիռը նախատեսված է որոնողափրկարարական եւ բարձր մոնտաժային աշխատանքների եւ հրշեջների մարման համար։ Նման ուղղաթիռներն օգտագործվում են Ավստրիայում, Ադրբեջանում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Իսպանիայում, Կանադայում, Ղազախստանում, Չինաստանում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news