News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ: Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը», - պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Սահմանադրական այս կարգավորումներին համահունչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով սահմանվել են վարչապետի բացակայության տարբեր դեպքեր, այդ թվում՝ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելուն վերաբերող իրավակարգավորումները:

Վարչապետի հրաժարականի հետևանքով առաջացել է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն, ինչն օրենքով սահմանված կարգով ամրագրվել է 2018 թվականի ապրիլի 23-ին կառավարության անդամների երկու երրորդով ընդունված թիվ 470-Ա որոշմամբ: Այս պարագայում, համաձայն վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման՝ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ իրականացնելով վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

Հայաստանի Հանրապետությունում այս պահից չկա կառավարություն. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ