News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չին գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենամեծ մոծակին, որի թեւերի բացվածքը 11.15 սանտիմետրի է հասնում: Գիտնականները պնդում են, այն միջատների այս տեսակի աշխարհում ամենամեծ նմուշն է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով South China Morning Post թերթը:

Մոծակին հայտնաբերել են անցյալ տարի օգոստոս ամսին Սիչուան նահանգի հարավ-արեւմտյան լեռներում միջատաբան Չժաո Լիի կողմից կազմակերպված գիտարշավի ընթացքում: Չժաո Լին Արեւմտյան Չինաստանի միջատների թանգարանի կուրատորն է, որտեղ եւ մայիս ամսին կներկայացվի այս գտածոն: Գիտնականը մի քանի ամիս է ծախսել միջատի մանրամասն ուսումնասիրության համար՝ համոզվելու, որ այն իսկապես հավակնում է աշխարհի ամենամեծ մոծակի կոչմանը:

                          

Մոծակը պատկանում է երկարոտանիների ընտանիքին՝  Holorusia mikado տեսակին: Առաջին անգամ մոծակների նման ներկայացուցիչներ հայտնաբերվել են Ճապոնիայում 1876 թվականին: Սակայն մինչ այս դրանց թեւերի բացվածքը մոտ 8 սանտիմետր էր կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ