News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանը մասնակցել  է Դուբայում կայացած «ATM Dubai 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ 7 զբոսաշրջային օպերատորների միասնական տաղավարով։

«ATM Dubai 2018» զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում, բանակցությունների արդյունքում, հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու B2B ձեւաչափով միջոցառումներին:

Միջոցառմանը, որը լավ հնարավորություն էր զբոսաշրջային ընկերություններիի համար  գործնական կապեր հաստատելու հետագա համագործակցության համար, ներկա են եղել ավելի քան 200 պոտենցիալ գնորդներ, զբոսաշրջային գործակալությունների, ընկերությունների տնօրեններ, ավիաընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջային տարբեր ուղղություններով։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մրցութային կարգով ընդգրկվել է «Speed Networking» միջոցառման մասնակիցների ցուցակում, նպատակ ունենալով հանդիպումներ իրականացնել զբոսաշրջության տարբեր ոլորտներով հետաքրքրված օտարերկրյա բլորգերների, լրագրողների հետ, ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, տուրիստական ուղղությունները եւ միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամն արդեն իսկ ամրագրել է մի շարք հանդիպումներ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող ֆիլմարտադրող ընկերությունների, փառատոնների կազմակերպիչների, WTM, ATM, IGTM եւ մի շարք այլ համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսների վաճառքի բաժնի, PR գործակալությունների ներկայացուցիչների, օտարալեզու ամսագրերի, լրատվական կազմակերպությունների, օտարերկրյա մի շարք բլոգերների, լրագրողների հետ։

«ATM Dubai 2018» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվել է 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից եւ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ամենաշատ