News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Արդյունքում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի։ Ապրիլի լույս 25-ի գիշերվա ուժեղացված ծառայության ընթացքում էլ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 17 ավտոմեքենա։

Բացի համարանիշերը հանելուց վարորդներից ոմանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, կոպտորեն խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կարգազանց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Ի դեպ, եւ՛ ճանապարհային ոստիկանություն, եւ՛ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, եւ՛ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ վերջին օրերին երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդներին կարգի հրավիրելու պահանջով։

Ճանապարհային ոստիկանությունը լինելու է հետեւողական եւ խիստ։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։

Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները․ դրանք բխում են մեր իրավագիտակից հասարակության շահերից»:

Անցած գիշեր ՃՈ-ն Երեւանում հայտնաբերել է առանց պետհամարանիշի 18 մեքենա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ