News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ  ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ Ազգային ժողովում ուշ գիշեր հանդիպել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, թիմակիցների հետ քննարկել է իր հրաժարականը եւ հետագա անելիքները։ ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնել է հանդիպման մասին։

Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է  նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։  Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյա՞նն է գլխավորելու կուսակցությունը

Սերժ Սարգսյանն է առաջարկել կուսակցության նախագահի  փոփոխության մասին, եւ մենք արդեն ասել ենք՝ կուսակցությունը  առաջարկում է կուսակցական ղեկավար մարմիններին սկսել քննարկել  կուսակցության նախագահի փոփոխության հարցը։ Մենք դեռ չենք քննարկել թեկնածուի հարցը, նոր պիտի քննարկենք։

Կարեն Կարապետյանի՞ թեկնածությունն եք  քննարկելու։

Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ունի բացարձակ  վստահության մանդատ` իրականացնելու քաղաքական ուժերի հետ բանակցություններ եւ երկխոսություններ։

Երեկ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ ՀՀԿ–ն թեկնածու առաջադրելո՞ւ է։

Մինչեւ  ապրիլի 30–ը Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով մենք  կքննարկենք, եւ օրենքով սահմանված կարգով ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր ամբողջական դիրքորոշումը վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Այսինքն՝ ընտրությունից մեկ օր առա՞ջ եք հայտարարելու՝ թեկնածու առաջադրելու եք, թե ոչ։

Ես չասացի՝ մեկ օր առաջ, ասացի՝ մինչեւ ամսի 30–ը։ Թե մեկ օր առաջ կլինի, թե երեք օր առաջ, կքննարկենք՝ կիմանաք։

Եթե երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար անհրաժեշտ լինի, որ ՀՀԿ–ն քվեարկի համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, ՀՀԿ–ում միասնակա՞ն, թե ազատ քվեարկություն կլինի։

Այս պահին չեմ ցանկանում ծանրանալ բացարձակապես միայն պարոն Փաշինյանի թեկնածության վրա, քանի դեռ առաջադրումների ժամկետը չի ավարտվել։ Երբ ավարտվի այդ ժամկետը եւ Հանրապետական կուսակցությունը կարծիքը արտահայտի, այդ ժամանակ ես կխոսեմ: Այս պահին կոռեկտ չեն համարում խոսել, թեեւ ունեմ իմ սեփական կարծիքը։  Ես գրեթե համոզված եմ, որ Հանրապետական խմբակցությունը քվեարկության մեջ լինելու է միասնական եւ միահամուռ։  

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից դուրս գալու  քանի՞ տարբերակ եք քննարկում։

Ինչի պիտի ասեմ՝ քանիսն են դրանք։

Ընդվզող հրապարակը այդ տարբերակների իրագործման չափանի՞շն է։

Չափանիշ է պետության շահը: Մեր քննարկումներում ՀՀ որեւէ քաղաքացու շահ չի անտեսվելու, եւ ավելի հստակ ասեմ՝ ով էլ ինչ ասի՝ Հանրապետականը, իմ ընկալմամբ, պետականամետ քաղաքական ուժ է, եւ դրա մասին ամենահստակ կարծիքն արդեն ասել է իմ նախագահ  Սերժ Սարգսյանը, Հանրապետականը անկախ պետականության հիմնասյուններից մեկն է եւ, ըստ իս, կգնա նժդեհյան հետեւյալ փիլիսոփայությամբ՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

Մտահոգված չե՞ք, որ նժդեհյան գաղափարախոսությունը ոչ բոլոր ՀՀԿ–ականներին է հետաքրքրում այս պահին, առնետավազք է սկսվել։

Հանրապետականում առնետավազք չկա:

ՀՀԿ–ն կարո՞ղ է լինել ընդդիմադիրի կարգավիճակում։

Ընդդիմությունն ու իշխանությունը ոչ հրապարակում է որոշվում, ոչ Ազգային ժողովի կաբինետներում, այլ համաժողովրդական քվեարկության արդյունքում։ Որեւէ մեկի պորտալարը իշխանության մեջ չեն կտրել։ 

Դուք հայտարարում  էիք, որ  7–8 տոկոս քվե ստացած  ընդդիմության թիկունքին ժողովուրդ չկա,  պնդո՞ւմ եք Ձեր նախկին հայտարարությունը։

Ուժեղություն ու խոհեմություն է պահանջում, որ դու  քո կանխատեսումներում սխալներն ընդունես։ Այո, ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չէի կանխատեսում, որ կարող էր, առհասարակ, նման շարժում լինել։ Թե իմ աչքերը փակ են եղել, թե լավ բաց չեն եղել, թե քիչ եմ շփվել իրականության հետ ու քիչ ճանաչել մարդկանց, չեմ կարող ասել, ամեն դեպքում, ձայն բազմաց, ձայն Աստծո: Ամեն դեպքում, չենք կարող հաշվի չնստել այս իրողության հետ, եւ  դրա մասին էր վկայում, որ պարոն նախագահը հանուն պետական շահի գնաց նման քայլի։

Ի՞նչ դասեր եք քաղել այս ժողովրդական շարժումից։

Դասեր քաղելու ժամանակ շատ ունենք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ