News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն աօսր՝ ապրիլի 26-ի իր նիստում փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ:

Ըստ այդմ, առաջարկվում է ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաեւ իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ