News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Արդեն այս տարվա օգոստոսին, ֆինանսական օգնության երրորդ փաթեթի շրջանակում վճարումների ավարտից հետո, Հունաստանը կդառնա եվրագոտու «նորմալ երկիր»: Այս մասին Աթենքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո, հաղորդում է DW-ն:

Միեւնույն ժամանակ Յունկերը հունական իշխանություններից պահանջել է հնարավորինս արագ իրականացնել նախատեսված բարեփոխումները: Եվրագոտու մյուս երկրներն իրենց հերթին պետք է կատարեն իրենց խոստումները եւ միջոցներ ձեռնարկեն Հունաստանի պարտքերը նվազեցնելու համար, կարծում է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ցիպրասը հայտարարել է, որ ակնկալում է ֆինանսական շուկաների հանդեպ վստահության վերականգնում: Նրա կարծիքով՝ նախատեսվող բարեփոխումները եւ տնտեսության միջոցառումների փաթեթը նպաստում են այդ նպատակին հասնելու համար:

2010 թվականից Հունաստանը ֆինանսական աջակցություն է ստանում Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառույցներից: 2015 թվականին 86 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության երրորդ փաթեթը տրամադրվեց: Աթենքի կողմից 3.3 միլիարդ եվրոն կծախսվի վարկերի սպասարկման համար: Մնացած գումարի մասը կուղղվի պահուստային հիմնադրամ` 2018 թվականի օգոստոսին երրորդ փաթեթի վճարումների ավարտից հետո:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news