News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։  Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 1986թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ  Երեւան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել է  բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:

Դեպքի վայրի զննության ժամանակ ամուսինը հայտարարել է, որ  կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետեւանքով էլ ստացել է նշված վնասվածքները։

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատակենսաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Արդյունքում պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետեւանքով:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպքի օրը ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ամուսինների միջեւ իրենց տանը տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին` գլխի թաղի աջ եւ ձախ ճակատային, ճակատ-գագաթային, գագաթ-ծոծրակային եւ զույգ քունքային շրջաններին, ինչպես նաեւ՝ պարանոցի, իրանի եւ վերջույթների շրջաններին, այնուհետեւ տան աստիճանավանդակի բռնակից աջ ձեռքով կառչած կնոջ ձեռքի երկայնաձիգ առանցքի ուղղությամբ ուժգին ներգործությամբ տեղաշարժելով՝ նրան բարձրությունից գլխիվայր ցած նետել տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջն սպանելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ