News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երեւան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հաղոդրագրությունում ասվում է.

«Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետեւանքով մահացել է մեկամյա երեխա եւ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղեւոր:

Նշված, ինչպես նաեւ վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն առանց հաշվառման համարանիշերի կամ դրանք թաքցված ավտոմեքենաներով, ճանապարհային երթեւեկության այլ կանոնների ակնհայտ եւ կոպտագույն խախտումներով երթեւեկելու, այդ կերպ վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական եւ իրավական նորմերը, այլ անձանց իրավունքներն ու ազատություններն արհամարհելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու ուղղակի հետեւանքն են:

Հարկ ենք համարում նշել, որ եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երեւան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետեւանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ եւ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման եւ քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ