Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը: