Մոսկվայում ապրիլի 30-ին Telegram-ի արգելափակման դեմ հանրահավաք կանցկացվի: Այս մասին իր կայքում հայտնել է Ռուսաստանի Լիբերտարիանյան կուսակցությունը, որն էլ կազմակերպում է հավաքը, հաղորդում է meduza-ն:
Հանրահավաքին նվիրված կայքում նշվում է, որ կազմակերպիչները Telegram-ի հասանելիության վերականգնման կողմնակից են, ցանկանում են «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովի հրաժարականը, ինչպես նաեւ դեմ են «Յարովայիի օրենքին» եւ այլ օրենքներին, որոնք սահմանափակում են համացանցում ազատությունը: