News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին Երեւանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկնել է հրավերը՝ վաղը Կարեն Կարապետյանի հետ «Արմենիա Մարիոթում», լրագրողների ներկայությամբ բանակցելու։

Նա նաեւ նշել է, որ վաղը հանրահավաք են անելու ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում։ Նա նշել է, որ Երեւանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան, բայց եթե կլինեն ցանկացողներ, կարող են միանալ իրեն եւ ավտոերթով գնալ Գյումրի, որտեղ հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18-ին։

Ապրիլի 28-ին, ժամը 15-ին հանրահավաք են անելու Վանաձորում, իսկ Երեւանում ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին Երեւանում գործողությունները, ըստ Փաշինյանի, վերականգնվելու են աննախադեպ թափով։

Այսպիսով, Երեւանում այսօր հանրահավաքն ավարտվել է, մեկնարկում է երթը՝ Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան, Պռոշյան, Լուսավորիչ Հանրապետության հրապարակ երթուղով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ