News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար  երեք կամ չորս ամսաթվի, ինչպես նաեւ հինգ վայրերի մասին է մտորում՝ հավելելով, որ դեռ պարզ չէ՝ հանդիպումը կայանալու է, թե ոչ:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոյի հանդիպումը նախատեսված չէր: «Նա չպետք է հանդիպեր Կիմ Չեն Ընի հետ, բայց նա դա արեց: Նրանք պայմանավորվեցին», - ասել է Թրամփը` հավելելով, որ ցանկանում էր իր «անհավանական» հանդիպման լուսանկարները ցույց տալ:

Թրամփն ասել է, որ հույս ունի մայիսին կամ հունիսին հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

 «Հնարավոր է՝ ես առաջ եմ ընկնում, շատ հավանական է, որ հանդիպումն անգամ չկայանա: Ով գիտի, բայց ես կարող եմ ասել, որ նրանք ցանկանում են հանդիպել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ