News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն Անկարային կոչ է արել երկու հույն զինվորներին ազատ արձակել եւ դադարեցնել արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում անօրինական գործողությունները, հաղորդում է Ekathimerini-ն:

«Թուրքիայում գտնվող Հունաստանի զինվորները պետք է ազատ արձակվեն, Անկարան պետք է հարգի միջազգային իրավունքը», - ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում:

Հիշեցնենք, որ հույն զինվորները Թուրքիայում բանտարկվել էին թուրքական տարածքում պատահմամբ հայտնվելուց հետո: Թուրքիայի նախագահն առաջարկել էր նրանց փոխանակել թուրք զինվորկանների հետ, որոնք 2016 թվականի հունիսին հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան: Աթենքն այդ պայմանն անընդունելի էր համարել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ