News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չափազանց զբաղված է իր կնոջ 48-ամյակին նվեր գնելու համար:

Fox & Friends-ում հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե առաջին տիկնոջը ծննդյան կապակցությամբ ինչ նվեր է մատուցելու, նա ծիծաղելով ասել է.

 «Ես ավելի լավ է չանեմ դա, քանի որ կարող եմ խնդիրներ ունենալ»: Թրամփը հավելել է, որ կնոջը գեղեցիկ բացիկ եւ ծաղկեփունջ է նվիրել.

«Ես չափազանց զբաղված եմ նվերներ գնելու համար», - նշել է նա:

Թրամփը նաեւ գովել է կնոջը Ֆրանսիայի նախագահի եւ կնոջ պատվին պետական ճաշ կազմակերպելու համար, ասելով, որ նա  «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ