News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհանմունջոմ սահմանապահ կետում սկսել են ավելի քան 10 տարում առաջին բանակցությունները: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փհանմունջոմ սահմանապահ կետում հատել է սահմանը՝ դառնալով հյուսիսկորեացի առաջին առաջնորդը, որն այցելել է Հարավային Կորեա: Պատմական իրադարձությունը հեռարձակվում է ուղիղ եթերում Կոյանում գտնվող լրագրողների համար, որը միջկորեական սահմանից հեռու չէ:
Կիմ Չեն Ընի եւ Մուն Չժե Ինի ձեռքսեղմումը տեւել է մոտ 30 վայրկյան: Այս ընթացքում նրանցից յուրաքանչյուրը գտնվել է սահմանի իր կողմում, նրանք մի քանի թռուցիկ արտահայտություններ են փոխանակել: Հյուսիսկորեացի առաջնորդին ուղեկցում է 9 մարդուց բաղկացած բարձրաստիճան պատվիրակություն:

Այնուհետեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը քայլ է կատարել դեպի սահմանի հյուսիսկորեական կողմ, որտեղ նրանք լուսանկարվել են:

«Այսօր պատմության նոր նշաձող է դրվում: Խաաղության դարաշրջան եւ պատմության մեկնարկային կետ»,- Agence France-Presse-ի մեջբերմամբ ասել է Կիմ Չեն Ընը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը համոզված է, որ Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցությունները «լավ եւ նշանակալի արդյունքների» կհանգեցնեն:

«Մենք այստեղ ենք ժամանել երկու Կորեաների պատմության նոր էջը բացելու հույսով: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք նախագահ Մուն Չժե Ինի հետ կառուցողական բանակցություններ վարել, որոնք շատ լավ ու նշանակալի արդյունքների կհանգեցնեն»,- նշել է նա: Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել է, որ «անցյալի կրկնությունը» չի ցանկանում եւ լի է բոլոր պարտավորությունները կատարելու վճռականությամբ, որոնք իր վրա կդնի հյուսիսկորեական կողմը:

Նշենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատարկաձեռն չէր եկել  Հարավային Կորեայի նախագահի հետ պատմական հանդիպմանը։ Կիմ Չեն Ընը Մուն Չժե Ինին կհյուրասիրի փհենյանական հանրահայտ հնդկաձավարի արիշտայով, որը հատուկ բերել էր իր հետ։ «Ես Փհենյանից փհենյանական «նենմյոն» եմ բերել։ Լավ կլիներ, եթե այսօր երեկոյան հավաքույթին դուք համտեսեիք այն»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն  իր հերթին Հյուսիսային Կորեայի առաջնորդին կոչ է արել համատեղ ջանքերով խաղաղություն ու  բարգավաճում ապահովել Կորեական թերակղզում։

«Ես գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն է ընկած մեր ու ձեր ուսերին։ Ու ես շնորհակալ եմ ձեզ այն վճռականության ու քաջության համար, որը դուք դրսեւորեցիք, ժամանելով այս բանակցություններին։  Այնպես որ, եկեք միասին քաջություն ու վճռականություն դրսեւորենք եւ խաղաղություն ու բարգավաճում բերենք Կորեական թերակղզի։ Այս օրվանից սկսած դեմարկացիոն գիծն այլեւս գժտության խորհրդանիշ չէ, այն դարձել է խաղաղության խորհրդանիշը»,- շեշտել է նա։

Մուն Չժե Ինը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է «բանակցել թեկուզ ամբողջ օրը»։ Բանակցային սեղանի շուրջ երկու պետությունների առաջնորդների կողքին նստած էին պատվիրակության երկուական ներկայացուցիչներ։ Կիմ Ժեն Ընի ձախ կողմում նրա հարազատ քույրն էր նստած՝ Կիմ Յո Չժոնը, որը նախկինում այցելել էր Հարավային Կորեա՝ Ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությանը, աջ կողմում՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության նախագահի տեղակալ Կիմ Յուն Չհոլը։ Մուն Չժե Ինի կողքին նստած էին նրա աշխատակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Սո Հունը։

Նշում են, որ տասներկու թիկնապահ էր ուղեկցում Կիմ Չեն Ընի ավտոմեքենան, որը բանակցությունների առաջին մասի ավարտից հետո գնում էր ճաշելու։ Նա առանձին է ճաշելու՝ վերադառնալով դեմարկացիոն գծի հյուսիսկորեական կողմը՝ Փհանմուջոմ։

Առանձին ճաշկերույթներից հետո Մուն Չժե Ինն ու Կիմ Չեն Ընը միասին կմասնակցեն սոճի տնկելու արարողությանը, որը խորհրդանշում է Կորեական թերակղզու խաղաղությունն ու բարգավաճումը։

Հետո երկու պետությունների առաջնորդները կկարողանան փոքր զբոսանքի ժամանակ շփվել դեմ առ դեմ՝ առանց ուղեկցության։ Դրանից հետո Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդները կվերադառնան բանակցային սեղանի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ