News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ արդեն հաստատված պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումից:

Լուսանկարներում քաղաքական գործիչները Հյուսիսային Կորեայի նախագահականում միմյանց ձեռքն են սեղմում:

«Հրաշալի է, որ Պոմպեոյին հաստատեցին պետքարտուղարի պաշտոնում: Նա գերազանց աշխատանք է կատարում՝ ԱՄՆ նախագահին օգնելով լուծել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերը»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը հրաշալի է անցել: Սակայն Վաշինգթոնը մտադիր չէ Փհենյանին որեւէ զիջում կատարել, նշել է Թրամփը:

«Առաջին՝ Հյուսիսային Կորեայում գործերը հոյակապ են ընթանում, տեսնենք՝ ամեն ինչ ինչպես կավարտվի»,- ասել է Թրամփը: Խոսելով Հյուսիսային Կորեա Պոմպեոյի այցելության մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Չէր ենթադրվում, որ նա կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ, սակայն հանդիպեց»:

«Մենք հրաշալի լուսանկարներ ունենք, որոնցում նրանք պատկերված են հանդիպմանը զրուցելիս, ես կցանկանայի դրանք հրապարակել, եթե կարողանայի»,- նշել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ