News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի՝ ցանկացած ժամանակ Սեուլ այցելելու առաջարկը։ Այս մասին ապրիլի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի ավագ մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Պատվո պահակախմբի դիտման ժամանակ նախագահ Մունը նշել է, որ սա ամբողջ կազմը չէ, եթե Կիմ Չեն Ընը այցելի Կապույտ տուն, կկարողանա տեսնել պահակախմբի ամբողջական դիմավորումը»,–նշել է մամուլի քարտուղարը։

Սակայն այցի հստակ ժամկետներ չեն նշվել։

Ի պատասխան Կիմ Չեն Ընը նշել է, որ եթե ինքը հրավիրվի Կապույտ տուն, ապա սիրով կընդունի հրավերը։ Ապա Հարավային Կորեայի նախագահը հրավիրել է նրան, որը Կիմ Չեն Ընն ընդունել է։

Միաժամանակ նախագահ Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի սահմանին գտնվող կորեացիների համար սուրբ լեռ համարվող Պեկտուսանում լինելու ցանկություն է հայտնել։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպմանը նախագահ Մունը ասել է, որ ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի այս հանդիպումից եւ նշել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումները կարող են կանոնավոր լինել։ Ի պատասխան Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ այս գագաթաժողովը նոր հնարավորություններ կբացի երկկողմ հարաբերություններում։

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցի քննարկման ժամանակ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ չի խանգարի Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի քունը հրթիռային արձակումներով։

Տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների առաջին ռաունդը

Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին առաջարկել է միավորել երկու երկրների երկաթուղիները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ