News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ներկայացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ռազմավարությունը, ինչպես դա պահանջում է ԱՄՆ պաշտպանական բյուջեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը: «Ինչպես դա պահանջում է օրենքը, ես ուղարկում եմ ձեզ  2018 թվականի պաշտպանության բյուջեի 1256-րդ կետով պահանջվող հաշվետվությունը»,- նշվում է Թրամփի՝ կոնգրեսի ղեկավարությանն ուղղված նամակում:

Փաստաթղթի այս բաժնում նշվում է, որ «այս օրենսդրական ակտի՝ ուժի մեջ մտնելուց առավելագույնը 90 օր անց նախագահը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Միացյալ Նահանգների ռազմավարության մասին»: Նշենք, որ Թրամփը պաշտպանական բյուջեն ստորագրել է 2017 թվականի դեկտեմբերի 12-ին:

Օրենսդիրներն ԱՄՆ-ի առաջնորդից պահանջել էին, որպեսզի վերջինս զեկույցում «գնահատական տա Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին սպառնացող հիմնական վտանգներին», ինչպես նաեւ՝ Փհենյանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակին եւ հեռանկարներին: Սպիտակ տունը բուն զեկույցը դեռ չի հրապարակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ