News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոլանդական զարգացման բանկը (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի, ձեռնարկատեր կանանց եւ մինչեւ 35 տարեկան երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաեւ վերջիններիս մանրածախ վարկավորման նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, ՓՄՁ ոլորտին վարկերը տրամադրվելու են առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ստորագրված նոր վարկային պայմանագրով մինչեւ 35 տարեկան երիտասարդները ֆինանսավորվում կստանան ինչպես ստարտափ բիզնեսի իրագործման, այնպես էլ` կրթական եւ հիփոթեքային ծրագրերի շրջանակում: Վարկավորումը կիրականացվի 7 տարի մարման ժամկետով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գոհունակություն է հայտնել համագործակցությաւն առթիվ: «Շատ ուրախ եմ հերթական պայմանագիրը ստորագրել Հոլանդական զարգացման բանկի հետ: Վստահ եմ, որ այս միջոցները շահավետ կլինեն Հայաստանի տնտեսության համար, հատկապես, որ այն ունի նոր բաղադրիչ` երիտասարդների ֆինանսավորումը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը:

Իսկ Հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Լինդա Բրոքոյզենը նշել է. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հաջող համագործակցությունը նպաստել է Հայաստանի տնտեսության շարունակական զարգացմանը: Ֆինանսավորման այս նոր ծրագիրը, կնպաստի, հատկապես, կանանց ու երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը եւ երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը»:

Բանկի վարկային ներդրումները 31.03.2018 թ դրությամբ կազմել են 117 միլիարդ 541 միլիոն ՀՀ դրամ: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ ոլորտի վարկավորումը կազմել է ավելի քան 45%: Ընդհանուր ակտիվները 31.03.2018թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմել են 211,179 մլն ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները` 175 164 մլն ՀՀ դրամ Բանկի ընդհանուր կապիտալը 31.03.2018թ. դրությամբ բանկի հաշվեկշռում կազմել է 36,015 մլն ՀՀ դրամ: 31.03.2018թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շահույթը կազմել է 903 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես առաջատար ներդրող, FMO- ն զարգացող երկրներում եւ զարգացող շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին` ներդրումներ իրականացնելով հավակնոտ ծրագրերում եւ ձեռնարկություններում: FMO-ն հավատացած է, որ ուժեղ մասնավոր հատվածը տանում է դեպի տնտեսական եւ սոցիալական զարգացում: Ընկերությունն ունի ավելի քան 45 տարվա հաջողված փորձ `հնարավորություն տալով մարդկանց կիրառել իրենց հմտությունները եւ բարելավել կյանքի որակը: FMO- ն շեշտը դնում է տնտեսության զարգացման համար կարեւոր երեք ոլորտների վրա` ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ ագրոբիզնես, սնունդ եւ ջրային տնտեսություն: Ավելի քան 90 երկրներում ունենալով 9,2 միլիարդ եվրո արժողությամբ պորտֆել` ընկերությունը հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացումը խթանող խոշոր բանկերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ