News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այն, որ Կարեն Կարապետյանը չի եկել հանդիպման, նշանակում է, որ ՀՀԿ-ում անորոշ վիճակ է, որովհետեւ երեկ նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցությունների առանց որեւէ նախապայմանների, բայց ինչպես տեսնում եք Կարեն Կարապետյանի տեղը հիմա զբաղեցնում է իմ ուսապարկը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Կարեն Կարապետյանին առաջարկել էր այսօր հրապարակային բանակցություններ սկսել «Մարիոթ» հյուրանոցում, սակայն վերջինս չի եկել:

«Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք կարծում ենք, որ ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաեւ դե յուրե: Այսինքն հարցն այն է՝ արդյոք ՀՀԿ-ն ուզո՞ւմ է լուծել ճգնաժամը: Եթե վարչապետ ընտրվի ՀՀԿ-ական, ապա ճգնաժամը լուծում չի ստանա: Մենք կշարունակենք մեր խաղաղ գործողությունները եւ կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, նաեւ Կարեն Կարապետյանին, ինչպես բացատրեցինք Սերժ Սարգսյանին, որ չեն հասկանում Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում տեղի է ունենալու վարչապետի ընտրության հարցի քննարկումը, ինքը կանխատեսում է 100 հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանի փողոցներում. «Մենք այս պահից կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին այդ օրը առավոտյան ժամը 8-ին լինել Երեւանում, հեղեղել Երեւանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում ԱԺ-ի հարակից փողոցները»:

Հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը, որ չի գալիս բանակցությունների, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին, իսկ եթե վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել Ղարաբաղի հարցում»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ