News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեան եւ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) դադարեցնում են բոլոր թշնամական գործողությունները միմյանց դեմ: Այս մասին նշվում է երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Հռչակագրում նշվում է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է:

Երկրները կշարունակեն ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը: Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինված ուժերը  նույնպես պայմանավորվել են շարունակել մշտական շփումները, այդ թվում նաեւ՝ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Բացի այդ, Կեսոնում օպերատիվ կապի համատեղ կետ կստեղծվի:

Հռչակագրի համաձայն՝ երկրները համաձայնել են լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում նաեւ՝ կորեական ընտանիքների վերամիավորման խնդիրը: Ի թիվս այլ հարցերի՝ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան համաձայնել են սկսել երկու երկրների երկաթգծերի միացման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ