News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ընդունել է Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երեւան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի եւ Չիլիի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջեւ ձեւավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ եւ առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը եւ Չիլիի դեսպանը անդրադարձան երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկեցին քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարեւորեցին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի այսօր նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016թ.-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չիլիի Հանրապետության Կառավարության միջեւ՝ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ