News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Եթե մեր գործողություններն օրենքից դուրս են, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ընդունեց մեր պահանջը եւ հրաժարական տվեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչու Կարեն Կարապետյանը չի հասկանում դա: Շատ պարզ իրավիճակ է: Երբ Սերժ Սարգսյանն իշխանության էր, մենք փորձում էինք նրան բացատրել, որ ունենք լրիվ այլ Հայաստան, քան մինչ այդ: Կարեն Կարապետյանն էլ պետք է սա հասկանա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ կանեն, եթե ՀՀԿ-ն անցկացնի իր վարչապետի թեկնածուին, որից հետո որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել, Փաշինյանը պատասխանեց. «Մեծ հավանականությամբ կբոյկոտենք նոր ընտրությունները: Այդ ժամանակ ավելի կոնկրետ հասցեներ կլինեն շրջափակելու 2000 ընտրական տեղամասերում:

Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում հիմա. շատերը հիմա փորձում են հարցը ներկայացնել, թե ով լինի վարչապետ, հարցը դրա մասին չէ, այլ նրա մասին է, որ մենք այս քաղաքական ճգնաժամը լուծո՞ւմ ենք, թե խորացնում ենք: Շատ պարզ ընտրություն է, եթե ՀՀԿ-ն չի ցանկանում լուծել ճգնաժամը, ուրեմն այն կխորանա: Եթե որեւէ մեկը կասկածում է, թե որեւէ պարագայում մենք հետ քայլ ենք անելու, ինքը պարզապես սխալվում է, քանի որ նման բան չի լինելու, ավելին՝ չենք թույլ տալու, որ ժողովրդի հաղթանակը որեւէ մեկը խլի»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

Արդյոք կա՞ն Փաշինյանին միացած ՀՀԿ-ական պատգամավորներ. «Հազար մարդ կարող է հազար բան ասել»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ