News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ն ու Թուրքիան քննարկել են ամերիկյան քաղաքական գործիչների հայտարարությունները հնարավոր պատժամիջոցների մասին Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս–400 համալիրներ գնելու պարագայում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխաբոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը  Դաշինքի արտաքին գործերի նախարարների առաջին լիակազմ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  «Ես ողջունում եմ այս հարցով ԱՄՆ–ի եւ Թուրքիայի ուղղակի շփումները»,–նշել  է նա։

«Ինչ վերաբերում է Ս-400–ներին, ապա դա ՆԱՏՕ ամեն երկրի ազգային որոումն է, թե ինչ տեխնիկա նա կօգտագործի։ ՆԱՏՕ–ի համար կարեւոր է, թե արդյոք դրանք կինտեգրվեն ՆԱՏՕ ՀՕՊ համակարգին։ Իհարկե, դա բարդ կլինի, բայց այդպիսի դիմում թուրքական կողմից չենք ստացել»,–ասել է նա։

Ս-400–ների շուրջ Թուրքիայի եւ ՌԴ բանակցությունների մասին հայտնի է դարձել 2016 թ. նոյեմբերին։ Պայմանագրի կնքման փաստը ռուսական կողմը հաստատել է 2017թ. սեպտեմբերի 12–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ